«ԲԷՑ-ի տնօրենը պատրաստ է բյուջե վերադարձնել 140 մլն դրամ». Խայտառակ փաստեր

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է իր կառույցի բացահայտումների մասին:

Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում, ըստ նրա, ամենամեծ ծավալի չարաշահումեներն են հայտնաբերվել: ԲԷՑ-ի տնօրենն արդեն ներկայացել է կառավարություն և պատրաստակամություն է հայտնել բյուջե վերադարձնել 140 մլն դրամ:

«Իրենք վարչապետի հայտարարությունը լսել են, ինքնակամ եկել ու ասել են՝ կվճարենք: Բացահայտվել է դեպք, երբ ԲԷՑ-ի տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ԲԷՑ-ի աշխատողների միջոցով: Այդ մարդիկ աշխատավարձ էին ստացել տնօրենի տունը կառուցելու համար, բայց դա չպետք է լիներ նրանց գործը: ԲԷՑ-ում ուսումնասիրությունները շարունակվում են, Հայաստանի պետական պարտքի զգալի մասն էներգետիկ ոլորտում է ծախսվել, և հիմա մենք հերթով նայում ենք այդ ոլորտը»,- հավելեց Սանասրյանը:

724 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *