Պուտինը Նիկոլ Փաշինյանին կհայտնի որոշումը

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Փաշինյանը հանդիպման մասին հայտնել էր կիրակի օրը, քննարկվելու են ընդհանուր օրակարգի ակտուալ խնդիրներ:

 

 

Հատկանշական է, որ սեպտեմբերի 7-ին Պուտինը մեկնելու է Իրան, որտեղ հանդիպելու է Թուրքիայի եւ Իրանի նախագահներին: Քննարկվելու է Սիրիայի հարցը: Փորձագետները կարծում են, որ այս երեք երկրները փորձում են ԱՄՆ-ին եւ Եվրոպային դուրս մղել տարածաշրջանից եւ այն բաժանել ազդեցության գոտիների:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Ռուսաստանին եւ Իրանին զգուշացրել է չաջակցել Ասադի գործողությանն Իդլիբում: Իսրայելը նույնպես նախազգուշացրել է, որ կհարվածի իրանական ուժերին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը սիրիական ծովափին մեծ ուժեր են կենտրոնացրել: Խոսքը Թուրքիայի հետ սահմանակից սիրիական տարածքի մասին է, եւ Անկարան նույնպես պատրաստ է մարտի մեջ մտնել: Բոլորն արդեն մտածում են հետկոնֆլիկտային վերականգնման, ավելի ճիշտ՝ Սիրիայի բաժանման մասին:

Ի՞նչ է Պուտինը պայմանավորվելու Էրդողանի եւ Ռոհանիի հետ եւ ինչու՞ է դրանից անմիջապես հետո հանդիպման հրավիրել Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը կմասնակցի բարեկամ Սիրիայի հետկոնֆլիկտային վերականգնմանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է Ռուսաստանի կողմից մասնակցի սիրիական հակամարտությանը: Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի արտահայտվել այս առթիվ, բայց, կարծես թե հայկական ստորաբաժանումը՝ սակրավորներ, ռազմական բժիշկներ, կմեկնի Սիրիա: Չի բացառվում, որ դա կլինի «հայ-ռուսական ամենախոշոր մարդասիրական նախագիծը», որի մասին Փաշինյանը խոսել է օգոստոսի 17-ի հանրահավաքին:

Հայաստանում որոշակի շրջանակներում գեներացվող թեզը, որ հայ-ռուսական հարաբերությունները վատացել են Թավշյա հեղափոխությունից հետո, ակնհայտորեն ուղղված է Երեւանին ավելի զիջողական դարձնելուն: Մոսկվան ակտիվ առաջ է տանում այս թեզը, այդ թվում՝ բացահայտ աջակցելով Ռոբերտ Քոչարյանին: Նպատակը թերեւս այն է, որ Նիկոլ Փաշինյանը «ապացուցի», որ Մոսկվայի համար ավելի «լավն» է, կամ էլ առճակատման գնա: Կա երրորդ ճանապարհը՝ բացահայտ խոսել քաղաքականության մասին՝ զինաթափելով մրցակիցներին, սակայն այս ճանապարհը, ցավոք, չամրապնդվեց Հայաստանում անգամ հեղափոխությունից հետո:

Արդյոք Պուտինը, Էրդողանը եւ Ռոհանին կպայմանավորվեն Սիրիայի հարցով: Պուտինը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին կհայտնի որոշումը:

786 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *