Ինչքա՞ն ջուր պետք է օգտագործել առողջ լինելու համար. օրվա ճիշտ քանակ

Օրվա ճիշտ քանակը: Կորուստները կոմպենսացնելու համար կարևոր է օրվա մեջ օգտագործել բավականաչափ ջուր: Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց բավական է օգտագործել օրական 3լ ջուր, իսկ կանանց՝ 2,2լ:

Հիվանդություններ և առհասարակ ոչ առողջ ֆիզիկական վիճակ

Սրտային և երիկամային հիվանդությունները պահանջում են ջրի ավելի քիչ քանակություն: Լավ է հետևել բժշկի նշանակած չափաբաժնին: Տենդի կամ փորլուծության դեպքում՝ հակառակը, հեղուկի շատ օգտագործումն օգտակար է:

Ֆիզիկական ակտիվություն: Նույնիսկ չնչին ֆիզիկական ակտիվությունը դուրս է հանում հեղուկը օրգանիզմից: Ակտիվ ֆիզիկական ապրելակերպ վարելու դեպքում պետք է ավելացնել օրվա մեջ ջրի կիրառման քանակը 1-2 բաժակով:

Հղիության շրջան: Հղիության և կրծքով կերակրելու շրջանում կանանց օրգանիզմում ավելանում է ջրի պահանջը: Խորհուրդ է տրվում խմել օրական մինչև 2,5 կամ 3լ ջուր: Ի վերջո ամեն մարդ ինքն է զգում ջրի իր ճիշտ չափաբաժինը անկախ գիտական հետազոտություններից:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

461 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...