«Շքեղ». Արմինկան՝ էլեգանտ կերպարում

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝  ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին էլեգանտ կերպարում է։ Նա սեւ, երկար զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Արմինկան, որը վերջին շրջանում բնակվում է ԱՄՆ-ում, արձակել է մազերը, գեղեցիկ շպար ընտրել։

Երգչուհու կերպարն, ակնհայտորեն, դուր է եկել երկրպագուներին, որոնք շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Շքեղ ես, Արմինկա ջան», «միշտ հմայիչ, ճաշակով»,- գրել են հետեւորդները։

Ավելի վաղ Արմինկան ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Սիրված երգչուհին կրում էր մուգ երանգի զգեստ, ինչը համադրել էր գոտու հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էր ոճային ականջօղը։ Արմինկան նուրբ շպարով էր․ արտահայտիչ աչքեր, մեղմ շրթունքներ։ Հրապարակմանը կից երգչուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

https://style.news.am/arm/news/65317/shqex-arminkan-elegant-kerparum.html

345 просмотров всего, 4 просмотров сегодня

Загрузка...