Օրական երկու կիվին հրաշքներ է գործում. ականավոր բժշկի զմրուխտե խորհուրդները

Կարճ ժամկետներում նիհար և սլացիկ կառուցվածք հնարավոր է ստանալ կիվիի օգնությամբ։ Երբ փոքր էի այս միրգը չէի սիրում․․․իսկ հիմա։ Այս զմրուխտե մրգի հիանալի ազդեցությունն օրգանիզմի վրա պարզապես անհնար է չնկատել, հատկապես ամեն օր օգտագործելու դեպքում։

Կիվիի դիետան կօգնի շատ արագ մաքրել օրգանիզմը, այրել ավելորդ ճարպը՝ առանց կորցնելու մկանները, բացի այդ իմունիտետը լցնի վիտամինների մեծ քանակությամբ։ Այնպես որ․․․

Նիհարում ենք կիվիի օգնությամբ

Կիվին պարունակում է բնական կարնիտին, բուսական ճարպերի այրիչ: Ինչպես նաև այս պտուղը հարուստ է մանրաթելով և վիտամին C- ով, ֆլավոնոիդներով և հակաօքսիդանտներով: Միևնույն ժամանակ `ցածր կալորիականություն ունի: Իդեալական է ծոմապահության օրերի համար. Մրգի մանրաթելային կառուցվածքը կօգնի վերահսկել ախորժակը:

Լավ է ուտել 1 կիվի դատարկ ստամոքսին, եթե դուք չեք տառապում ստամոքսի խոցից կամ գաստրիտից: Որոշ մարդիկ նույնիսկ այն ուտում են կեղևով, որը պարունակում է նաև շատ սննդանյութեր և մանրաթելեր: Կեղևով տարբերակը չեմ պատկերացնում՝ ինչ համ կունենա, դա ոչ բոլորին է դուր գալիս։  Բայց առավոտյան կեղևազրկված կիվին հիանալի մթերք է, որը օրգանիզմը լցնում է էներգիայով և եռանդով ամբողջ օրվա համար:

Այս միրգն օգնում է մաքրել աղիքները,  իսկ դրա վիտամինային պահեստը օգնում է հաղթահարել շատակերությունը: Պարզվում է, որ շատ հաճախ անվերահսկելի ախորժակը առաջանում է օրգանիզմում որոշակի նյութերի պակասի հետևանքով, օրինակ ՝ ցինկ, որը նույնպես առկա է այս մրգում:

Կիվիով բեռնաթափման օր

Շաբաթական մեկ կամ մաքսիմալ երկու անգամ է կարելի կիվիով բեռնաթափում անել։ Օրվա ընթացքում խորհուրդ է տվրոււմ ուտել   6 հատ կիվի և խմել 1,5 լ ոչ յուղոտ կեֆիր կամ առանց շաքարի յոգուրտ։ Մարսողական համակարգը բեռնաթափման ժամանակ կմաքրվի։ Կիվիի հրաշք ազդեցության շնորհիվ, 1 բեռնաթափ օրվա ընթացքում հնարավոր է կորցնել 2 կգ։

Բեռնաթափման ժամանակ կարող եք խմել կոկտեյլներ՝ կեֆիրը կիվիի կամ նարնջի հետ կարող եք բլենդերով հարել։ Դա բազմաանություն կբերի ձեր օրվա մեջ։

Կիվիի դիետան գերազանց արդյունքներ է տալիս: Ես առաջարկում եմ ձեզ 7 օրվա ընթացքում 2 դիետայի տարբերակներ: Ուղղակի մեկ շաբաթվա ընթացքում դուք ինքներդ ձեզ չեք ճանաչի հայելու մեջ: Միևնույն ժամանակ, քաշի կորուստը օգտակար կլինի օրգանիզմի համար՝ վիտամիններով, առանց մկանների զանգվածի կորստի: Նման կարճ ժամանակահատվածում հնարավոր է կորցնել ավելի քան 6 կգ քաշ։  Իսկ մենյուն հեքիաթ է…

Կիվիով կանաչ դիետա

1․ Նախաճաշ

Պատրաստիր աղցան 1 կապ հազարով, 1 բուլղարական պղպեղով, 1 կիվիով, 2 կանաչ սոխով։ Աղցանի վրա ավելացրու 1 ճաշի գդալ ֆրանսիական  մանանեխ կամ լիմոնի հյութ։

2․ Նախաճաշից երկու ժամ անց խորտիկ  

Պատրաստիր կոկտեյլ։ 1 կանաչ խնձոր, 1 կիվի և 1 բանան։ Եթե կոկտեյլ չես կարող պատրաստել, ապա պարզապես մրգերը խառնիր և կեր։

3․ Ճաշ

3 ճ/գ վարսակի փաթիիլներ լցրու յոգուրտի մեջ, ավելացրու չամիչ, մանր կտրատած մանդարին և կիվի։ Թող 15 րոպե վարսակը փափկի և վայելիր էներգետիկ ճաշդ։

4․ Հետկեսօրե

Պատրաստիր մրգային աղցան՝ 1 բանան, 1 խնձոր, 1 կիվի և 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ։ Կարող ես ավելացնել նաև մի փոքր դարչին։

5․ Ընթրիք

Մի փոքր շագանակագույն բրինձ վերցրու և պատրաստիր հագեցնող աղցան։ 50 գրամ բրնձին ավելացրու 1 կիվի, 1 խնձոր կամ տանձ, հազար և 1 բաժակ կեֆիր։ Բաղադրիչները հնարավոր է տարօրինակ վան, բայց այն շատ համեղ է, փորձիր։

6․ Քնելուց առաջ

Ըստ ցանկության: կարող ես ուտել 1 հատ նարինջ կամ խմել 1 բաժակ կեֆիր

Սպիտակուցային դիետա կիվիյով

Նախաճաշ

Պատրաստիր աղղցան՝ 100 գ շագանակագույն բրինձ, 1 խորանարդաձև կտրատած կիվի, 1 քերած խնձոր և 30 գ․ Ֆետա պանիր․ Աղցանը կարող ես ուտել՝ մեկ բաժակ կանաչ թեյի հետ միասին։

Նախաճաշից երկու ժամ անց խորտիկ

1 բանան և 1 կիվի. Եթե հնարավոր է, կարող ես բլենդերով կոկտեյլ պատրաստել՝ 1 կիվի, 1 բանան և 1 լիմոն խառնելով։

Ճաշ

Սուպեր աղցան! 150 գ հավի խաշած ֆիլեն կտրատիր խորանարդաձև, ավելացրու կես թուրինջ, 2 կիվի, 1 ձու, մի փոքր կանաչ սոխ։ Ավելացրու աղ, բիբար, լիմոնի հյութ և 1 ճ/ գ ձիթապտղի ձեթ։

Հետկեսօրե

Պատրաստիր աղցան՝ կես բանան, 2 կիվի, 1 թ/գ չամիչ և 200 գ ոչ յուղոտ յոգուրտ։ Կարող ես պատարստել նաև կեֆիրով։

Ընթրիք

Կտրատիր 50 գ․ Ֆետա պանիրը և 2 կիվին, ավելացրու 50 գ շագանակագույն բրինձ, 1 թ/գ ձիփապտղի ձեթ և ռեհան։

Քնելուց առաջ

Կարող ես 1 բաժակ ոչ յուղոտ կեֆիր կամ յոգուրտ խմել։

Բոլորս ցանկանում ենք լավ տեսք ունենալ, բնական երևույթ է՝ կատարելության ձգտումը։ Ինչպես նաև բնական է առողջ լինելը։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

449 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *