Թաիլանդում փրկարարները մերկ ձեռքերով ավելի քան 4 մետրանոց թագավորական կոբրա են բռնել (տեսանյութ, լուսանկարներ)

Թաիլանդի փրկարարները Կրաբի նահանգի անձրևատար կոյուղիներից մեկում կարողացել են մերկ ձեռքերով ավելի քան 4 մետրանոց թագավորական կոբրա բռնել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Տեսանյութը համացանցում տեղադրել է նահանգի «Կրաբի Պհիտհակրաչա» կամավոր փրկարարների միությունը:

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է փրկարարը խողովակի միջից բռնում իրենից փախչող օձի պոչը և դուրս գալիս: Հետո փրկարարը մի ձեռքով բռնում է օձի գլխից, իսկ մյուս ձեռքով՝ պոչից:

Տեսանյութից դատելով՝ օձի չափերն իմանալու համար պահանջվել են 5 փրկարարների ջանքերը: Պարզվել է, որ սողունի երկարությունը 4,2 մետր է: Հսկա օձին տարել են բնակավայրերից հեռու և բաց են թողել անտառ:

Թագավորական կոբրաները, որոնք Թաիլանդում հանդիպող ամենամեծ թունավոր օձերն են, հաճախ են մտնում մարդկանց բնակելի տարածքներ: Դրա պատճառն այն է, որ նրանք սնվում են այլ սողուններով, իսկ այդ սողունները՝ առնետներով և մկներով, որոնք հիմնականում հանդիպում են բնակավայրերի կոյուղիներում:

На изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди стоят и на улице
На изображении может находиться: 1 человек, на улице
На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, небо и на улице
На изображении может находиться: на улице

https://www.tert.am/am/news/2019/10/15/tailand/3117976

1,162 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *