Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից այսօր ազատված Գրիգորի Հայրապետովը 2019 թվականի փետրվարի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովը 2018-ի ո՛չ սկզբում, ո՛չ վերջում դրամական միջոցներ չի ունեցել:

Ունեցել է միայն եկամուտ՝ 8 մլն 259 հազար 303 դրամի չափով, որը գոյացել է աշխատավարձից:

Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովի կինը՝ Լուսինե Հայրապետովան, նույնպես դրամական միջոցներ չունի: Վերջինս 2018-ին ունեցել է 1 մլն 76 հազար 400 դրամի չափով եկամուտ, որը կրկին գոյացել է աշխատավարձից:

Հայրապետովի աղջիկը՝ Վելիվետա Հայրապետովան, ո՛չ տարեսկզբում եւ ո՛չ էլ տարեվերջում դրամական միջոցներ չի ունեցել: 2018-ին նա ունեցել է 1 մլն 51 հազար 16 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

http://www.armtimes.com/hy/article/171684

631 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *