Ողբերգական վթար Տավուշի մարզում

Հոկտեմբերի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Porsche Cayenne 18 QA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 35-ամյա Էդգար Վանեսյանն էր, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 43-ամյա Արման Իսկանդարյանն է։




Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները, ինչպես նաև՝ ով է ավտոմեքենան վարել և ում անունով է հաշվառված այն։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Ողբերգական վթար Տավուշի մարզում

Ողբերգական վթար Տավուշի մարզում

Ողբերգական վթար Տավուշի մարզում

Ողբերգական վթար Տավուշի մարզում

https://mamul.am/am/news/162965

309 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *