Աշխատակիցն իրեն աշխատանքից հեռացնելու որոշում կայացրած ղեկավարների հետ հանդիպմանը ներկայացել է ծաղրածուի հետ

Երբ Նոր Զելանդիայի բնակիչ, քոփիռայթեր Ջոշ Թոմփսոնը ստացել է չարաբաստիկ էլեկտրոնային նամակը ղեկավարներից, որոնք ցանկանում էին քննարկել նրա հետ ընկերության հեռանկարները, նա արդեն գիտեր, որ իրեն ցանկանում են աշխատանքից հեռացնել, հաղորդում է BBC-ն:

Մարդկային ռեսուրսների բաժինը խորհուրդ էր տվել նրան գնալ այդ հանդիպմանը աջակցող որեւէ մեկի հետ, որը բուֆեր կլիներ, երբ նա ստանար այդ ցավոտ հարվածը: Նոր Զելանդիայում այդ կետը իրավաբանական պահանջ է:

Սակայն Թոմփսոնն ընտանիքի անդամի, ընկերոջ կամ գոնե շան կամ կատվի հետ գնալու փոխարեն 200 զելանդական դոլարով վարձել էր ծաղրածու, որն արձագանքում էր «Ջո» անվանը:

Ծաղրածուն Թոմփսոնի հետ եկել էր գրասենյակ եւ ողջ հանդիպման ժամանակ պատրաստում էր փուչիկներից խաղալիքներ: Իր գործերով տարված Ջոյին անգամ խնդրել էին դադարել աղմկել, երբ նա սկսել էր պլաստիկով քերծել ինչ-որ մակերես:

Երբ Ջոշին հայտնել են, որ նա հեռացված է աշխատանքից, ծաղրածուն ընկճվել էր ասես ինքն է ստացել վատ լուրը:

Այժմ Թոմփսոնը աշխատանքից հեռանալու եզրին գտնվող բոլորին խորհուրդ է տալիս գրասենյակ գնալ ոչ թե հարազատ եւ մտերիմ մարդու, այլ հենց ծաղրածուի հետ, որը կդարձնի այդ ծանր օրը մի փոքր լուսավոր:Լուրեր Հայաստանից — NEWS.a

179 просмотров всего, 3 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *