Վագրերն իտալական կրկեսում սպանել են հայտնի կենդանի վարժեցնողին

Իտալիայի հարավում վագրերի խումբը շարժական կրկեսում փորձի ժամանակ հարձակվել և սպանել է կենդանի վարժեցնողին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայացումից մի քանի ժամ առաջ 61-ամյա Էտորե Վեբերը փորձ է արել չորս վագրերի հետ նրանց վանդակում:

Համաձայն դեպքի վայրում գտնվող անձանց, վագրերից մեկը կծել է վարժեցնողին, ինչից հետո նրան միացել են նաև մյուս վագրերը: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա ստացած վնասվածքներից մահացել է:

Նշվում է, որ Վեբերն իր ողջ կյանքը նվիրել է վագրերին և համարվել է ողջ աշխարհում ամենահայտնի կենդանի վարժեցնողներից մեկը:

30 просмотров всего, 3 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *