Դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատաքննությունն ավարտելու մասին անսպասելի որոշում կայացրեց՝ նշելով, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատավորը հայտարարեց, որ նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, ուստի արդարադատության շահից ելնելով՝ հեռանում է խորհրդակցական սենյակ: Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին:

Դատարանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները պնդեցին նախևառաջ անդրադառնալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությանը։

Նշենք, նախատեսվում էր, որ պաշտպանները պետք է առարկություն ներկայացնեն դատախազների եւ տուժողների բողոքների վերաբերյալ:

hay-life.ru

2,860 просмотров всего, 2 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *