Մեղադրյալ Քոչարյան, 40 օր դուք նախագահն էիք, ինչի՞ համար չբացահայտեցիք ոչ մի սպանություն. Քլոյանը դիմեց Քոչարյանին

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, քիչ առաջ դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ հանդես եկավ կարճ հայտարարությամբ:

«Մեղադրյալ Քոչարյան, 40 օր դուք հանրապետության նախագահն էիք, ինչի՞ համար չբացահայտեցիք ոչ մի սպանություն, եթե դժվար էր սպանությունները չբացահայտեցիք, լավ դժվար գործ էր… թալանեցին խանութները, ոչ մեկը չդատապրատվեց, այրեցին մեքենաները, ոչ մեկը չդատապարտեց, ինչի՞ համար: Կամ Սերժ Սարգսյանը 10 տարի նախագահն էր, մեկ անգամ դիմել ես, ասել ես՝ Սերժ Սարգսյան, բացահայտի Մարտի 1-ի էջը, թող էս էջը փակվի գնա, ինչպես Աղվան Հովսեփյանն էր ասում՝ Մարտի 1-ի գործը փակված է, Մարտի 1-ի անունը, ինչո՞ւ չասեցիր Սերժ Սարգսյանին՝ բացահայտի»:

Նշենք, որ այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

http://www.armtimes.com/hy/article/163919

553 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *