Վանաձորում 15-ամյա պատանու ձեռքին պայթել է նռնակի պայթուցիչը. Նա տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 14-ին, ժամը 00.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետեւանքով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տան իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ, պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետեւանքով վնասել է աջ դաստակի մատները:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:Լուրեր Հայաստանից — NEWS.am

194 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *