Այս տարի օձերը չափազանց շատ են, բնակիչներին էլ վախի մեջ են պահում. Հալիձորի համայնքապետ

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում այս տարի օձերը բավականին շատացել են եւ բնակիչներին վախի մեջ են պահում: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հալիձոր համայնքի ղեկավար Հասմիկ Ղարագոզյանը:

Նրա խոսքով՝ համայնքում օձեր են վխտում, քանի որ  շրջակայքում շատ են ժայռերը։

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանին Հին Հալիձորի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս օձը խայթել էր, եւ նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Անդրադառնալով այդ դեպքին՝ համայնքապետն ասաց, որ դեռ դատաբժշկական փորձաքննության պատասխանը չկա, եւ ենթադրում են, որ Վլադիկ Բախշյանի մահվան պատճառը օձի խայթոցն է.

«Մեզ դեռ պատասխան չեն տվել, թե ինչից է մահացել: Շտապ օգնության մեքենա տեղափոխելու ժամանակ նա արդեն մահացած է եղել: Առաջինը երեխան է տեսել, ընտանիքն այս պահին շոկ է ապրում»,- պատմեց համայնքապետը։

Նա նաեւ նշեց, որ մի քանի օր առաջ էլ մի երեխայի էր օձը խայթել, բայց թունավոր չէր եղել.

«Էս տարի ահավոր վիճակ է, օձերը շատացել են: Անցած տարի էլ մի կնոջ էր խայթել, օձը մտել էր անկողին»,- ասաց Ղարագոզյանը:Լուրեր Հայաստանից — NEWS.am

750 просмотров всего, 2 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *