««Գործ տալ»․ սա է օրենքի պահանջի կատարմանն ուղղված կոչի ընկալումը հասարակության մի շերտի մոտ»․ Գոհար Աբաջյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում տարիներ շարունակ քաղաքացին ոչ միայն չի կրթվել, այլև որքան հնարավոր է իջեցվել է քաղաքացու գիտակցության մակարդակը:

Հասարակական տրանսպորտի երեկվա տեսանյությում ինձ ավելի շատ մտահոգեց ուղևոր կանանց արձագանգը` չծխելու պահանջին: «Գործ տալ»: Սա է օրենքի պահանջի կատարմանն ուղղված կոչի ընկալումը հասարակության մի շերտի մոտ: Այսպիսին էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մեկնաբանումը Ազդարարի ինստիտուտի ներդրման ժամանակ, այսպիսին է ԲՀԿ մեկ այլ պատգամավորի վերաբերմունքը մինչ այսօր:

Եվ չնայած ես ինքս միշտ պահանջում եմ հասարակական տրանսպորտում չծխել, սակայն պետք է ֆիքսենք մի բան. հասարակական տրանսպորտի սպասարկման ստանդարտների ներդրման ու դրանց վերահսկման ապահովումը պետության գործառույթն է:

Այդ ստանդարտները ներդրված չեն: Այդ ստանդարտնեով հասարակական տրանսպորտ վարող վարորդները կրթված չեն: Եվ քանի դեռ դա չի արվել, չի լինելու համերաշխություն օրինականություն պահանջողի և օրենք կիրառողի միջև:

Հ.Գ. գրածս բնավ միտում չունի արդարացնելու վարորդի պահվածքը»։

https://mamul.am/am/news/153137

824 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *