«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու». 46 համարի երթուղայինի նախկին վարորդ

«Ազատության» եթերում 46 համարի երթուղայինի նախկին վարորդն անդրադարձել է երեկվա միջադեպին ու ոստիկանության հայտարարությանը. «Մինչև սիգարետը վառելը, զաժիգալկեն մի քանի հատ ճտցրել եմ՝ առանց վառելու: Տեսել եմ ձեն չկա, վառել եմ, երկու ծուխ քաշել, հեռվից մեկը սկսել ա խոսել, նկարել… Հիմա էթում եմ հրապարակ, վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու»:

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում էր վարորդի հետ: Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

https://mamul.am/am/news/153151

1,535 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *