Ինչպես են վնասազերծել հրազենով բանկ մտած տղամարդուն. բանկում նաեւ երեխա է եղել (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 10-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։

ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութում երեւում է, որ բանկում նաեւ երեխա է եղել: Ոստիկանին օգնել են բանկում այդ պահին գտնվող քաղաքացիները:

http://www.armtimes.com/hy/article/163560

627 просмотров всего, 4 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *