Նիկոլ Փաշինյանը թվարկեց քայլերը դատական համակարգի հարցում

Եկել է վիրահատական միջամտություններ անելու ժամանակ, դատական համակարգի վերաբերյալ այսօրվա խորհրդակցությանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա թվարկել է քայլերը, որոնք կատարվելու են առաջիկայում.

Առաջին՝ բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի, նախորդ շրջանում գործունեության մասին:

Երկրորդ՝ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացու իրավունքների խախտումներ արած բոլոր դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:

Երրորդ՝ բոլոր դատավորները, որ գիտեն չեն կարող անաչառ ու օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան:

Չորրորդ՝ անցումային արդարադատության ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար:

Հինգերերոդ՝ ԱԺ-ում պետք է օրենսդրական աշխատանք կատարվի անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե անհրաժեշտ լինի, պետք է Սահմանադրական փոփոխություններ ու համաժողովրդական հանրաքվեներ անցկացնել:

 

Նիկոլ Փաշինյանը թվարկեց քայլերը դատական համակարգի հարցում

 

576 просмотров всего, 2 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *