Գյումրիում թափառող շները մոտ 20 ոչխար են հոշոտել

Գյումրիում խմբերով թափառող շները երեկ օրվա երկրորդ կեսին Սավոյան փողոցում հոշոտել են Համլետ Մուղդուսյանի ոչխարներին: Վերջինս մանր եղջերավորներին արոտ է տարած եղել, անձրեւը հորդառատ է դարձել, Համլետը ոչխարներին թողել, գնացել է տուն՝ անձրեւանոց վերցնելու: Մինչեւ վերադարձել է, կենդանիներին գտել է արնաշաղախ վիճակում: 21 գլուխ ոչխարից շները 12-ին լրիվ հոշոտել են: Կենդանի մնացած մի քանի կենդանու փորձել են օգնություն ցույց տալ, բայց՝ անօգուտ: Դրանցից մի քանիսը սատկել են հետագա ժամերին, մյուսներին էլ Համլետն է մորթել: Միսը վաճառել չի կարող, քանի որ վնասված է: Վնասի չափը դեռ հստակ չի պատկերացնում տուժած քաղաքացին:

Տարածքում վստահ են, որ հոտի վրա ոչ թե գայլեր, այլ հենց շներ են հարձակվել, քանի որ բոլոր կենդանիների վրա շան մանր ատամների հետքեր կան, պատռվածքներն էլ գայլի հասցրած վնասի նման չեն: Հետո էլ դեպքը Սավոյանի համար նորություն չէ: Նախորդ տարի էլ են թափառող շները հարձակվել ոչխարների վրա:

Սավոյանը Գյումրու երկրորդական եւ բացառապես անտեսված փողոցներից մեկն է: Սա հայտնի Ֆանտաններ թաղամասն է, որտեղ անգամ Համասյանի կախարդական մեղեդին չկարողացավ հրաշքներ գործել: Համերգի ժամանակ մարդիկ հավաքվեցին, իրենց աչքով տեսան թաղամասը, ծայրահեղ աղքատության աչքերի մեջ նայեցին, Համասյանին էլ ծափահարեցին եւ յուրաքանչյուրը գնաց իր ճամփով՝ ջրափոսերի եւ շների ոհմակի հետ մենակ թողնելով Սավոյանի տնակային ավանի բնակիչներին:

 

http://www.armtimes.com/hy/article/161273

 

229 просмотров всего, 2 просмотров сегодня

Загрузка...

Be the first to comment on "Գյումրիում թափառող շները մոտ 20 ոչխար են հոշոտել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ՓԱԿԵԼ